
DEUTSCHE BANK-Ը ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 2.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Գերմանական Deutsche Bank-ը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆրնանսական արդյունքների վերաբերյալ կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում բանկը կանխատեսում է շուրջ 2.1 մլրդ դոլար (1.4 մլրդ եվրո) զուտ շահույթի ստացում, ընդ որում բանկի կանխատեսումների համաձայն լավատեսական արդյունքներ կապահովեն բանկի բոլոր ստորաբաժանումները:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ժամանակահատվածի համար կանխատեսում են 802 մլն եվրո զուտ շահույթի ստացում: