DEUTSCHE BANK – ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՃԻ 15%-ՈՎ
Deutsche Bank-ը հրապարակել է կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն 2010 թվականի առաջին կիսամյակում Չինաստանի արտահանումը կարող է աճել շուրջ 15%-ով: Բանկի տնտեսագետների գնահատմամբ Չինաստանի արտահանման 15% աճը մեծապես պայմանավորված կլինի նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 3% աճով:
Հրապարակած տվյալների համաձայն մինչև ընթացիկ տարվա վերջ ԱՄՆ-ում կգրանցվի ՀՆԱ-ի անկման տեմպերի շարունակական նվազում, իսկ արդեն 2010 թվականի ընթացքում ավտոարտադրության խթանմամբ և բնակարանային շինարարության ոլորտում ներդրումների աճով պայմանավորված երկրում կգրանցվի տնտեսական աճ: