ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ
Զարգացող երկրների ֆոնդային շուկաները կրկին գրավիչ են ներդրողների համար: Emerging Portfolio Fund Research (EPFR) հետազոտական գործակալության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում զարգացող երկրների ֆոնդային բորսաներում իրականացված գործառնությունների համախառն ծավալը կազմել է ռեկորդային 26.5 մլրդ դոլար, իսկ միայն եռամսյակի վերջին շաբաթվա տվյալներով զարգացող շուկաները ներգրավել են 972 մլն դոլար: Զարգացող երկրների շուկաների ինդեքսը (MSCI Emerging-Markets Index) ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ապահովել է 34% աճ: Նշենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում առավելագույն աճ գրանցած 10 ինդեքսները բնութագրում են զարգացող երկրների ֆոնդային շուկաները, որոնց շարքում կարելի է առանձնացնել Ուկրաինայի, Վիետնամի և Ղազախստանի ֆոնդային շուկաները: