
ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԵՎՐՈՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԵԼ Է 14 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Ամերիկյան դոլարի փոխարժեքը եվրոպական միացյալ արժույթի նկատմամբ հասել է վերջին 14 ամիսների ընթացքում իր ամենացածր մակարդակին: Նյու-Յորքում դոլարը շրջանառվում է մեկ եվրոյի դիմաց 1,4956 դոլար փոխարժեքով` նախորդ առևտրային շրջանի արդյունքներով սահմանված 1,4925 դոլար փոխարժեքի դիմաց:
Նշենք նաև, որ կորպորատիվ նորություններով պայմանավորված` ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծվել նաև ճապոնական յենի համար: Դոլարի փոխարժեքը ճապոնական յենի նկատմամբ սահմանվել է մեկ դոլարի դիմաց 89,44 յեն մակարդակում, մինչդեռ նախորդ առևտրային շրջանի արդյունքներով այն սահմանվել էր մեկ դոլարի դիմաց 89,45 յեն մակարդակում: