08/12/2010 12:37
ԴՈՄԻՆԻԿ ՍԹՐՈՍ ԿԱՆ – ԵՎՐԱԳՈՏՈՒ ՆԵՐԿԱՅԻՍ ՃԳՆԱԺԱՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳԼՈԲԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ
Եվրագոտու ներկայիս ճգնաժամը պահանջում է գլոբալ մոտեցում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանը` Աթենքում ընթացող ԵՄ ֆինասների նախարարների երկօրյա համաժողովի շրջանակներում: Դ.Ստրոս-Կանը, մասնավորապես, նշել է, որ ԱՄՀ-ն չի կարող լուծել յուրաքանչյուր առանձին երկրի խնդիրները. պետք է ընտրել եվրոյի կայունացման գլոբալ տարբերակներ:
Նա նաև չի բացառել Հունաստանի պարտքի մարման ժամկետի երկարաձգման հնարավորությունը:
Հունաստանը ԵՄ-ից և ԱՀԿ-ից վերցրել էր 110 միլիարդ դոլարի կայունացնող վարկ` հինգ տարի ժամկետով, որը պետք է մարվի 2015թ.-ին: Հունաստանի կառավարությունը ցանկություն էր հայտնել երկարաձգել վարկի մարման ժամկետը մինչև 2024 թվականը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
