
EBAY-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ամերիկյան EBay Inc. ընկերությունը, որը մատուցում է բազմաբնույթ ինտերնետային ծառայություններ և հանդիսանում է համանուն ինտերնետ-աճուրդի սեփականատեր, հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության շահույթը կրճատվել է 29%-ով և կազմել 349,7 մլն դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել է հասույթի շուրջ 6% աճ:
Ebay ընկերության կանխատեսումների համաձայն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում ընկերության զուտ եկամուտները կկազմեն 2,2-2,3 մլրդ դոլար: