ԵԳԻՊՏՈՍԻ ՀՆԱ-Ն ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿԱՃԻ 5%-ՈՎ
Եգիպտոսի ֆինանսների նախարար Յուսեֆ Բուտրոս-Ղալին (Youssef Boutros-Ghali) հայտարարել է, որ ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի 2010թ. հունիսին, Եգիպտոսի տնտեսությունը կարող է գրանցել 5% աճ: Նշենք, որ նախնական տվյալների համաձայն նախորդ ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է 2009թ. հունիսին, տնտեսական աճը կազմել է 4.7%: Նախարարի հրապարակած տվյալների համաձայն կառավարությունը կանխատեսում է ընթացիկ տարում պետական բյուջեի պակասուրդ 8.5% մակարդակում: Նշենք, որ Եգիպտոսի տնտեսությունը վերջին 3 տարիների ընթացքում գրանցել է միջինը 7% տնտեսական աճ, որը պայմանավորված է զբոսաշրջության զարգացմամբ և ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի աճով: