ELECTROLUX ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 6,6 ԱՆԳԱՄ
Electrolux ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 6,6 անգամ և կազմել 658 մլն շվեդական կրոն (60 մլն եվրո), մինչդեռ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել էր 99 մլն շվեդական կրոն (9 մլն եվրո): Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 7%-ով և կազմել 27,48 մլրդ շվեդական կրոն (2,5 մլրդ եվրո):
Շվեդական Electrolux-ը հանդիսանում է արտադրական և սպառողական էլեկտրական տեխնիկա արտադրող առաջատար ընկերություն: