15/10/2010 13:55
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳՈՒՀԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐԵԼ ԱՄԱՆՈՐՅԱ ԵՐԵԿՈՒՅԹԸ
Ճգնաժամի պայմաններում միջոցներ տնտեսելու նպատակով Էլիզաբեթ Երկրորդ թագուհին չեղյալ է համարել Բուքինգեմյան պալատում կազմակերպվելիք ամանորյա տոնակատարությունը: Բրիտանական թագուհին որոշել է այս կերպ ցուցաբերել իր մտահոգությունը և ըմբռնողական վերաբերմունքը տնտեսակա դժվարությունների առջև կանգնած իր ժողովրդի նկատմամբ: Նշենք, որ ամանորյա երեկույթը Բուքինգեմյան պալատի ամենահին ավանդույթներից մեկն է, որին ներկա են գտնվում ոչ միայն թագավորական ընտանիքի անդամներն, այլև բազմաթիվ ծառայողներ, որոնց համար այս երեկույթը բացառիկ հնարավորություն է անմիջական կերպով շփվել թագավորական ընտանիքի անդամների հետ:
Բուքինգեմյան երեկույթը սովորաբար կազմակերպվում է 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում է շուրջ 1200 մարդ, իսկ երեկույթի կազմակերպման համար ծախսվում է ավելի քան 50 հազար ֆունտ:
Նշենք, որ նախորդ անգամ Բուքինգեմյան ամանորյա տոնակատարությունը համընկել էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մեկնարկի հետ: Այդ ժամանակ բրիտանական թագուհին տնտեսել էր տոնական նվերներին հատկացվող գումարներից:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
