ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌԵԼ ԱԶԳԱՅՆԱՑՎԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է մասնակիորեն ազգայնացված բանկերի արժեթղթերի պետական փաթեթների վաճառման հնարավորությունը: Կառավարությունը նպատակ ունի այս կերպ վերականգնել ներդրողների վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Այս արժեթղթերի գնորդ կարող են հանդիսանալ ինչպես պետական ներդրումային ֆոնդերը, այնպես էլ անհատ և մասնավոր ներդրողները: Վերլուծաբանների կանխատեսմամբ այս գործընթացը կարող է տևել 5-6 տարի: