ERICSSON ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿՈՐԵԱՅՈՒՄ ՆԵՐԴՆԵԼ 1.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Կապի ցանցերի համար նախատեսված սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն Ericsson AB ընկերության գործադիր տնօրեն Կարլ Հենրիկ Սվանբերգի (Carl- Henric Svanberg) հայտարարության համաձայն ընկերությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում Հարավային Կորեայում ներդնել շուրջ 1.5 մլրդ դոլար:
Ընկերությունը մտադիր է Կորեայում հիմնել հետազոտական կենտրոն, որտեղ կմշակվեն չորրորդ սերնդի էկոլոգիական տեխնոլոգիաներ: Հարավային Կորեայի կառավարությունն արդեն հայտնել է ընկերությանը բիզնեսի վարման արտոնյալ պայմանների տրամադրման իր մտադրության մասին:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ericsson ընկերության զուտ շահույթը կրճատվել է 30%-ով և կազմել 169 մլն եվրո: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 12%-ով և կազմել 4.661 մլրդ եվրո: