ERICSSON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 56%-ՈՎ
Կապի ցանցերի համար նախատեսված սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն Ericsson AB ընկերությունը հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 56%-ով և կազմել 831 մլն կրոն (111 մլն դոլար): Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին ընկերության զուտ շահույթի կրճատում մինչև 2,1 մլրդ կրոն:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության շրջանառության ընդհանուր ծավալն աճել է 7,4%-ով և կազմել 52,1 մլրդ կրոն: