ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 0,9%-ՈՎ
Եվրոպական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Եվրագոտու երկրներում կրճատվել է 15,4%-ով, իսկ ամսական կտրվածքով այս ցուցանիշի անկումը կազմել է 0,9%:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրանքի ծավալի առավել մեծ անկում գրանցվել է Էստոնիայում (27,9%), Լյուքսեմբուրգում (27,4%) և Ֆինլանդիայում (21,4%):
Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիս ամսին 2008 թվականի նույն ամսվա համեմատությամբ Եվրագոտում արդյունաբերական արտադրանքի ծավալների անկումը կազմել էր 15,9%, իսկ ամսական կտրվածքով այն գրանցել էր 0,3% անկում: