ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ
Եվրահանձնաժողովը պահանջել է Գերմանիայից և Եվրամիության անդամ մյուս երկրներից հստակեցնել իրենց դիրքորոշումը Հունաստանի հարցում և որոշել ֆինանսական աջակցության ծավալները, որն այս երկրների կառավարությունները պատրաստ են տրամադրել ֆինանսական լուրջ խնդիրների առջև կանգնած Հունաստանին: Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` պետք է վերջ տալ Հունաստանի հարցում անորոշությանը և վերջնականապես պարզաբանել ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը` Հունաստանին ֆինանսական աջակցության տրամադրման հարցում: