ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ
Եվրոպական Կենտրոնական Բանկի 1,5 հազար աշխատակիցների մի մասն այսօր հայտարարել է գործադուլ և պահանջել աշխատանքային պայմանների բարելավում: Նշենք, որ Եվրոպական Կենտրոնական Բանկի 10-ամյա պատմության մեջ այսպիսի դեպք գրանցվել է առաջին անգամ: Գործադուլին մասնակցել են բանկի 300 աշխատակիցներ, ինչպես նաև IPSO արհմիության այլ ներկայացուցիչներ: Գործադուլի մասնակիցները նշել են, որ չեն ցանկանում միջամտել Եվրոպական Կենտրոնական Բանկի վարած դրամավարկային քաղաքականությանը, այլ պահանջում են միայն աշխատանքային պայմանների բարելավում: