
ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 26.05.2009
Երեկ` մայիսի 25-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները շարժվել են տարբեր ուղղություններով: Գերմանական DAX 30 (Deutscher Aktienindex) ինդեքսը կրճատվել է 0.01%-ով և կազմել 4918.45 կետ: Վերլուծաբանների կարծիքով գերմանական ինդեքսի կրճատումը մեծապես պայմանավորված է Գերմանիայի տնտեսական զարգացվածության աստիճանը բնութագրող IFO ինդեքսի գրնացած ցածր մակարդակով: Մյունխեենի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն IFO ինդեքսը մայիս ամսում կազմել է 84.2 կետ, ինչը կանխատեսվող մակարդակից բավականին ցածր է: Ֆրանսիական CAC 40 (Cotation Assistee en Continu) ինդեքսն առևտրային շրջանների արդյուքներով աճել է 0.25%-ով և կազմել 3236.16 կետ: Ինդեքսի աճը պայմանավորված է խոշոր ընկերությունների արժեթղթերի գների աճով: