ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Եվրոպայի ֆոնդային բորսաներում երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները հիմնականում աճել են, մասնավորապես բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 4167.01 կետ, գերմանական DAX ինդեքսն ապահովել է 0.42% աճ և սահմանվել է 4694.07 կետ, իսկ ֆրանսիական CAC40 ինդեքսը կրճատվել է 0.01%-ով և հասել է 3102.43 կետի: Նշենք, որ ներդրողների որոշումների վրա էական ազդեցություն է թողել նոր վարակի` խոզի գրիպի տարածման մասին լուրերը:
Ռուսական ֆոնդային բորսաներում ապրիլի 27-ի առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները կրճատվել են, մասնավորապես MICEX ինդեքսը կրճատվել է 2.23%-ով և կազմել 902.45 կետ, իսկ RТSI ինդեքսը կրճատվել է 3.4%-ով և կազմել 803.17 կետ: