
ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ 0,3% ԱՆԿՈՒՄ
Եվրամիության վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն եվրագոտու 16 երկրներում 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սպառողական գները գրանցել են 0,3% անկում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Եվրոպական կենտրոնական բանկը չի նախատեսում հաշվարկային տոկոսադրույքի բարձրացում:
Նշենք, որ սպառողական գները Եվրագոտում կրճատվում են արդեն չորրորդ ամիսն անընդմեջ, մասնավորապես օգոստոսին սպառողական գները կրճատվել են 0.2%-ով, հուլիսին` 0.7%-ով, իսկ հունիսին` 0.1%-ով: