
ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0.2% ԳՆԱՆԿՈՒՄ
Եվրոպական Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն եվրագոտու 16 երկրներում սպառողական գներն այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում տարեկան կտրվածքով կրճատվել են 0.2%-ով: Նշենք, որ հուլիս ամսվա արդյունքներով սպառողական գները կրճատվել էին 0.7%-ով: Հրապարակած տվյալների համաձայն գների անկումը մեծապես պայմանավորված է ֆինանսական ճգնաժամի պայմաններում պարենային և ոչ պարենային ապրանքների նկատմամբ պահանջարկի զգալի անկմամբ: