EXXON ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 66%-ՈՎ
Ամերիկյան նավթային Exxon Mobil Corp ընկերության հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 66%-ով և կազմել 3.95 մլրդ դոլար, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 46%-ով և կազմել 74.46 մլրդ դոլար: Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ հաշվետու եռամսյակում նավթի արդունահանման ընդհանուր ծավալը կրճատվել է շուրջ 3%-ով:
Նշենք նաև, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին ընկերության ֆինանսական ցուցանիշների ավելի բարձր մակարդակ: