EXXON MOBIL-Ը ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿՐԿԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Ամերիկյան նավթային Exxon Mobil ընկերությունը կապիտալիզացիայի մակարդակով աշխարհում կրկին առաջինն է` ետ թողնելով այս ցուցանիշով իր հիմնական մրցակից չինական PetroChina Co. ընկերությանը:
Չինական պետական PetroChina ընկերության արժեթղթերի գները վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցել են շուրջ 2.2% անկում, և ներկա դրությամբ ԱՄՆ ֆոնդային բորսաներում ընկերության արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմում է 325.5 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, Exxon Mobil ընկերության արժեթղթերի գներն աճել են 0.7%-ով և ընկերության կապիտալիզացման մակարդակը հասել է 330 մլրդ դոլարի: