ՀԱՅՏՆԻ FABERGE ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Շուրջ 90 տարի անց հայտնի Faberge ապրանքային նշանը վերականգնվել Է: Բրիտանական Pallinghurst Resources ներդրումային ընկերությունը ձեռք է բերել Faberge ապրանքային նշանի օգտագործման իրավունքը, և այս անվանմամբ այժմ սպառողներին են ներկայացվում ոսկյա և թանկարժեք իրերի յուրահատուկ հավաքածուներ: Ընկերությունը համագործակցում է ոսկերչական իրերի վարպետ Կարլ Ֆաբերժեի ընտանիքի անդամների հետ, ովքեր դեռևս 1917 թվականին ստիպված էին հեռանալ Ռուսաստանից:
Pallinghurst Resources ընկերությունն արդեն թողարկել է իր առաջին հավաքածուն, որը ներառում է շուրջ 100 ցուցանմուշներ, որոնց արժեքը տատանվում է 27,3 հազար եվրոյից 4,78 մլն եվրո սահմաններում, իսկ յուրաքանչյուր ցուցանմուշ ներկայացված է մեկ օրինակից:
Ոսկյա և թանկարժեք իրերի սիրահարները Faberge ապրանքային նշանով թանկարժեք իրեր այժմ կարող են ձեռք բերել Շվեյցարիայում գործող միակ խանութում, կամ պատվիրել հատուկ ինտերնետային կայքում: