FANNIE MAE ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ 19 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ
Fannie Mae հիփոթեքային ընկերությունը կարիք ունի 19 մլրդ դոլար պետական աջակցության տեսքով լրացուցիչ կապիտալի: Այս մասին ընկերությունը հայտարարել է, երբ 2009թ. առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքներով պարզվել է, որ ընկերության կրած վնասը կազմել է ավելի քան 23,2 մլրդ դոլար: Հաշվետու եռամսյակում ընկերության կրած վնասը պայմանավորված է անշարժ գույքի շուկայում գների անկմամբ, անհուսալի հիփոթեքային վարկերի ծավալի աճով, ինչպես նաև հիփոթեքային վարկերով ապահովված արժեթղթերի գների կրճատմամբ: Նշենք, որ այս տարվա ընթացքում ընկերությունն արդեն ստացել է մոտ 15 մլրդ դոլար պետական աջակցություն: