
ԻՏԱԼԱԿԱՆ FIAT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ CHRYSLER-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Իտալական Fiat ընկերության հայտարարության համաձայն արդեն ավարտվել է ամերիկյան ավտոարտադրող Chrysler ընկերության ակտիվների ձեռքբերման գործընթացը, որի արդյունքում կազմավորվել է նոր Chrysler Group ընկերություն: Նշենք, որ սննկացման հարցերով զբաղվող ամերիկյան դատարանը հունիսի 1-ին թույլատրել է Chrysler ընկերության ակտիվները Fiat SpA. ընկերությանը վաճառելու գործարքի կնքումը: Գործարքի ընդհանուր գումարը գնահատվել է 2 մլն դոլար: Նոր կազմավորված Chrysler Group ընկերության բաժնետոմսերի 68%-ի սեփականատեր է հանդիսանում Ավտոարտադրողների արհմիությունը (United Auto Workers), բաժնետոմսերի 20%-ը պատկանում է Fiat ընկերությանը, իսկ մնացյալ 12%-ի սեփականատերեր են համդիսանում ԱՄՆ-ի և Կանադայի կառավարությունները: