FORD-Ն ԻՐ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՐԴԵՆ ԵՐԿՐՈՐԴՆ Է
Ամերիկյան խոշոր Ford ավտոարտադրող ընկերությունն իր վաճառքի ծավալներով Եվրոպայում արդեն երկորդն է: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` ընթացիկ տարվա հոկտեմբերին ընկերության վաճառքի ծավալները Եվրոպայում աճել են 13%-ով,, որը վերջին 12 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր արդյունքն է:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում ընկերությանը հաջողվել է եվրոպական 19 երկրներում իրացնել շուրջ 121 հազար ավտոմեքենա: Հաշվետու ամսվա արդյունքներով Ford-ի մասնաբաժինը եվրոպական ավտոշուկայում կազմել է 8,8%, որը 0,5 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: