FORD MOTOR CO.-Ն ՀԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ 4,5 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող Ford Motor Co. ընկերությունը վերանորոգման նպատակով մտադիր է հետ կանչել ԱՄՆ-ում վաճառված 4,5 մլն ավտոմեքենաներ: Առաջին հերթին հետ կկանչվեն 1992-2003 թվականների ընթացքում արտադրված շուրջ 1,1 մլն Ford Windstar ավտոմեքենաները:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այս ժամանակահատվածում արտադրված ավտոմեքենաների հավաքման գործընթացում թույլ են տրվել համակարգային սխալներ, և այդ թերությունները վերացելու նպատակով ընկերության ղեկավարությունը որոշել է հետ կանչել այդ ավտոմեքենաները: