FORD ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՍՏԱՆԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող Ford ընկերությունն ԱՄՆ կառավարությունից կստանա 5,9 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական աջակցություն: Նախնական պայմանավորվածության համաձայն այս միջոցները կուղղվեն ԱՄՆ որոշ նահանգներում ընկերության գործարանների վերակազմավորմանը և նոր մոդելների արտադրության ընդլայնմանը:
ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հայտարարության համաձայն կառավարությունն այս կերպ աջակցում է էկոլոգիապես մաքուր արտադրությունում նոր աշխատատեղերի ստեղծմանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը: