FORD ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 1,416 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ford Motor Co. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին քառորդում ընկերության կրած վնասը կազմել է 1 մլրդ 416 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության շահույթը կազմել էր 192 մլն դոլար: Ընկերության հասույթը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 42,7%-ով և կազմել 24,8 մլրդ դոլար, իսկ փոխառու միջոցների ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 111,4 մլրդ դոլար: