
FORD-Ը ՍՏԱՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ
Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող Ford ընկերության զուտ շահույթը 2010թ.-ի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է ավելի քան 2 անգամ և կազմել 6.6 միլիարդ դոլար: Այս մասին նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ: Հատկանշական է, որ ընկերության տարեկան զուտ շահույթի ցուցանիշը ռեկորդային է` վերջին 10 տարվա ընթացքում:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 4%-ով և կազմել է 120.9 միլիարդ դոլար: Նույն ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 9,2%-ով և կազմել 5.3 միլիոն ավտոմեքենա:
Նշենք, որ ծախսերի կրճատման և վնասաբեր արտադրություններից ազատվելու ռազմավարության շնորհիվ Ford-ը կարողացավ հաղթահարել ճգնաժամն` առանց կառավարության օգնության, ինչը չհաջողվեց General Motors-ին և Chrysler-ին: