FORD ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Ամերիկյան ավտոարտադրող Ford Motor Co. ընկերությունը, որը ներկա դրությամբ հանդիսանում է միակ խոշոր ավտոարտադրողն ԱՄՆ-ում, ով հրաժարվել է պետական աջակցությունից, հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն ընկերության կրած վնասը հաշվետու եռամսյակում կազմել է 638 մլն դոլար: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին ընկերության կրած վնասների ավելի ցածր մակադակ:
Ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն ԱՄՆ ներքին շուկայում կրճատվել են 33%-ով, իսկ ընկերության մասնաբաժինն ԱՄՆ շուկայում աճել է և կազմել 16,1%: