ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
Ֆրանսիայի ազգային վիճակագրության և էկոնոմիկայի Insee ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալը Ֆրանսիայում աճել է 2,6%-ով, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշը կրճատվել է 16,3%-ով: 2009թ. ապրիլ ամսվա տվյալներով արդյունաբերական արտադրությունը ամսական կտրվածքով կրճատվել էր 1,4%-ով: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրության կրճատում միջինը 0,2%-ով: