ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է
Գործարար վստահության ինդեքսը Ֆրանսիայում 15 ամիս գրանցված շարունակական անկումից հետո 2009թ. ապրիլ ամսում առաջին անգամ աճել է և կազմել 71 կետ: Այս նույն ցուցանիշը մարտ ամսում կազմել էր 68 կետ: Ինչպես նշում է Ֆրանսիայի պետական վիճակագրական ծառայությունը` տնտեսության իրական հատվածում նկատվում է բիզնես միջավայրի բարելավում, որը սակայն ունի միայն կարճաժամկետ դրսևորում: Գործարար ոլորտում արտադրողները կանխատեսում են առաջիկա 3 ամիսների ընթացքում գների անկում: