ՖՐԱՆՍԻԱԿԱՆ SOCIETE GENERALE ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ
Ֆրանսիական Societe Generale բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են և կազմել 629 մլն դոլար (426 մլն ֆրանկ)` 2008 թվականի երրորդ եռամսյակում գրանցված 183 ֆրանկի դիմաց, իսկ բանկի շահույթը կազմել է 133 մլն ֆրանսիական ֆրանկ:
Բանկի տարածած հաղորդագրության համաձայն հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը մեծապես պայմանավորված է ֆինանսական շուկայի կայունացմամբ: