FRANCE TELECOM-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 8%-ՈՎ
Ֆրանսիայի առաջատար բջջային կապի օպերատոր France Telecom ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության եկամուտները մինչև հարկումը կրճատվել են 8%-ով և կազմել 4.56 մլրդ եվրո (6.8 մլրդ դոլար), իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 6.4%-ով և կազմել 12.69 մլրդ եվրո:
France Telecom ընկերությունն արդեն ներկա է նաև Հայաստանյան շուկայում: Այն հանդիսանում է Հայաստանի երրորդ բջջային կապի օպերատոր Orange ընկերության սեփականատեր:
Հիշեցնենք, որ Orange-Armenia-ն իր գործունեությունը Հայաստանում կսկսի արդեն նոյեմբերի 5-ից: