FREDDIE MAC ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 9,85 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան խոշորագույն հիփոթեքային Freddie Mac ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին եռամսյակում ընկերության կրած վնասը կազմել է 9,85 մլրդ դոլար, իսկ ընկերության հասույթը հաշվետու եռամսյակում կազմել է 771 մլն դոլար: 2008թ. չորորդ եռամսյակում Freddie Mac ընկերության կրած վնասը կազմել էր 23,85 մլրդ դոլար: Հիշեցնենք, որ 2008թ. սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալությունների ազգայնացման մասին: