ԱՄԵՐԻԿՅԱՆ FANNIE MAE ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան խոշորագույն հիփոթեքային Fannie Mae ընկերությունը կրել է շուրջ 11,53 մլրդ դոլարի զուտ վնաս: Ինչպես նշվում է ընկերության եռամսյակային ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակում ընկերության գրանցած ֆինանսական արդյունքները գոհացուցիչ չեն, սակայն դրանք ապահովել են որոշակի դրական միտումներ` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակում Fannie Mae ընկերությունը կրել էր 23,17 մլրդ դոլարի զուտ վնաս:
Ներկայացրած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով հիփոթեքային ընկերության հասույթը կազմել է 3,02 մլրդ դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը գրանցել էր հասույթի առավել բարձր մակարդակ (5,19 մլրդ դոլար):
Fannie Mae և վերջինիս հիմնական մրացակից Freddie Mae հիփոթեքային գործակալությունները առանցքային դեր են խաղում ԱՄՆ հիփոթեքային ֆինանսավորման համակարգում: Այս երկու ընկերություններին բաժին է ընկնում ԱՄՆ հիփոթեքային վարկերի համախառն ծավալի գրեթե կեսը: