ՃԱՊՈՆԱԿԱՆ FUJITSU ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 42%-ՈՎ
Համակարգչային տեխնիկա արտադրող ճապոնական առաջատար Fujitsu Ltd ընկերությունը հրապարակել է 2009 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության գործառնական շահույթը, ծախսերի կրճատման քաղաքականությամբ պայմանավորված, գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները:
Ընկերության հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն 2009 ֆինանսական տարվա երկորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 42%-ով և կազմել 18,9 մլրդ յեն: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ժամանակահատվածի համար կանխատեսում էին գործառնական շահույթի ստացում 17,4 մլրդ յեն մակարդակում:
Ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ճապոնական ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 11%-ով: