G20-Ը ԿՓՈԽԱՐԻՆԻ G8-ԻՆ
ԱՄՆ Սպիտակ տան հայտարարության համաձայն G20-ը, որը համախմբում է զարգացած և զարգացող երկրներին, ամենայն հավանականության կփոխարինի G8-ին և կդառնա ամենակարևոր տնտեսական ֆորումն աշխարհում: Հայտարարության մեջ նշվում է, որ այսպիսի որոշումը հնարավորություն կտա միավորել համաշխարհային տնտեսության կարևոր բաղադրիչ կազմող երկրների տնտեսական ներուժը և կառուցել առավել կայուն և հավասարակշռված տնտեսական հարաբերություններ, իսկ այս երկրների համատեղ ջանքերով ֆինանսական ոլորտի բարեփոխման ծրագրերի իրականացումը կլինի առավել արդյունավետ:
Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ-ում ընթանում է G20 գագաթնաժողովը, որի գլխավոր հարցադրումներից մեկը վերաբերում է ֆինանսական համակարգի կայունացման նպատակով այդ ոլորտում գործող կառույցների ղեկավարներին պարգևավճարների վճարման սահմանափակման սկզբունքների մշակմանը: