
«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐՆ ԱՂՔԱՏ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ 20 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
«Մեծ ութնյակի» երկրները (G8) հուլիսի 8-10 Իտալիայում կայանալիք հանդիպման ժամանակ կհաստատեն զարգացող երկրներին նվազագույնը 20 մլրդ դոլար ֆինանսական աջակցության տրամադրման նախագիծը: Զարգացած երկրները կքննարկեն նաև աֆրիկյան երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես նախատեսվում է ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանն ուղղել շուրջ 10 մլրդ դոլար: