G8 ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՏՐԱՄԱԴՐԵԼ 15 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Իտալական Ակվիլա քաղաքում ընթացող «Մեծ ութնյակ»-ի (G8) երկրների համաժողովի շրջանակներում զարգացած երկրների ղեկավարները որոշել են առաջիկա երեք տարիների ընթացքում աղքատության և սովի հաղթահարման նպատակով տրամադրել 15 մլրդ դոլար: Նախատեսվում է, որ այս նպատակների իրագործման համար ԱՄՆ-ն, Ճապոնիան և Եվրամիությունը կտրամադրեն շուրջ 3 մլրդ դոլար: Այս նոր ծրագիրը կկոչվի «Պարենային անվտանգության ակվիլյան համաձայնագիր», որով նախատեսվում է նաև միջոցառումներ` ուղղված աղքատ երկրներում գյուղատնտեսության զարգացմանը: