G8 ԵՐԿՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները (Timothy Geithner) հայտարարել է, որ Մեծ Ութնյակի (G8) երկրների ֆինանսների նախարարների հանդիպման գլխավոր նպատակը ֆինանսական համակարգի կայունացման և տնտեսության վերականգնման հնարավորությունների քննարկումն է: Նա նշել է, որ աշխարհի խոշոր երկրների ֆինանսների նախարարների հիմնական մտահոգությունը ներկա պայմաններում տնտեսության արագ վերականգնման հնարավորության ապահովումն է: Գեյթների կարծիքով համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլն արդեն հաղթահարված է, սակայն ճգնաժամն ամբողջովին հաղթահարելու համար կպահանջվի երկար ժամանակ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Իտալիայում կկայանա G8 երկրների ֆինանսների նախարարների հանդիպում, որտեղ նախատեսվում է ֆինանսական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներ: