
ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ 275 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Հարվարդի համալսարանի ղեկավարությունը մտադիր է աշխատանքից ազատել 275 աշխատակիցների կամ համալսարանի ընդհանուր աշխատուժի 2%-ը: Համալսարանի ղեկավարությունը հայտնել է, որ այս կրճատումները չեն վերաբերում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին: Ուսումնական հաստատությունը նախատեսում է նաև կրճատել 40 աշխատակիցների աշխատանքային ժամերը: Նշենք, որ Հարվարդի համալսարանն արդեն իսկ դադարեցրել է մի շարք ծրագրերի իրականացումը, կրճատել է աշխատավարձերը, ինչպես նաև կանգնեցրել է նոր մասնաշենքերի շինարարության աշխատանքները, սակայն այս ամենը չեն ապահովել ցանկալի արդյունք, և լրացուցիչ միջոցներ տնտեսելու նպատակով համալսարանը որոշում է ընդունել կրճատել իր աշխատակիցներին: Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանը ԱՄՆ ամենահայտնի համալսարաններից է, որը հիմնադրվել է 1936թ.: