«ԳԱԶԱՅԻՆ OPEC»-Ն ՈՒՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Գազ արտահանող երկրների կազմակերպության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Քաթարի Արդյունաբերության և էներգետիկայի նախարար Աբդուլա Բին Խամադ Ալ-Ատիյան: Այսպիսի որոշում ընդունվել է գազ արտանանող երկրների կազմակերության անդամ-երկրների հունիսի 30-ին կայացած հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ այսպես կոչված «գազային OPEC»-ի անդամ երկրներ են հանդիսանում Ռուսաստանը, Իրանը և Քաթարը, որոնք գազի պաշարներով աշխարհում առաջատար են: