ԵԼԻԶԱՎԵՏԱ II-Ը ՍՏԱՑԵԼ Է 700 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՍՈՒԲՍԻԴԻԱ
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը 2008թ. ընթացքում ստացել է ավելի քան 473 հազար 583 ֆունտ ստերլինգ (700 հազար դոլար) սուբսիդիա իր ֆերմերային տնտեսության զարգացման համար: Այս միջոցները տրամադրվել են շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հարցերով զբաղվող գերատեսչության բյուջեից: Sunday Times-ի հրապարակած տվյալների համաձայն Ելիզավետա II-ի կարողությունը կազմում է մոտ 270 մլն ֆունտ ստերլինգ (400 մլն դոլար), և Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա 214-րդ է:
Նշենք, որ գյուղատնտեսության սուբսիդավորումը Եվրամիության երկրներում լայն կիրառվող պետական քաղաքականություն է և Եվրամիության ընդհանուր բյուջեի մոտ 40%-ը օգտագործվում է այս նպատակով: