ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության համաձայն ներկա պայմաններում տնտեսության խթանման նպատակով երկրի կառավարությունը մտադիր է շարունակել հարկաբյուջետային և դրամավարկային գործիքների միջոցով հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը նախկին ծավալով:
Նշենք, որ G20 երկրների համաժողովի ժամանակ աշխարհի խոշոր 20 երկրների ղեկավարները որոշում էին ընդունել աստիճանաբար կրճատել պետական միջամտության ծավալները տնտեսական գործընթացներում: Հայտարարության համաձայն պետական աջակցությունը և միջամտությունը տնտեսության խթանման նպատակով անհրաժեշտ է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսությունը վերջնականապես չի վերականգնվել: