ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ԱՃ
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Մեծ Բրիտանիայում աճել է 1.6%-ով, որը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Նշենք, որ հաշվետու ամսվա համար վերլուծաբանները կանխատեսել էին արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ միջինը 1.2%-ով:
2009 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Մեծ Բրիտանիայի արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 10.3%-ով:
Հրապարակած ճշգրտված տվյալների համաձայն ընթացիկ տարվա օգոստոս ամսվա ընթացքում ամսական կտրվածով Մեծ Բրիտանիայի արդյունաբերական արտադրանքի ծավալի անկումը կազմել է 2.6%: