ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 700 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գործազուրկների թիվը Մեծ Բրիտանիայում աճել է 0,3%-ով: Հաշվետու եռամսյակի արդյունքներով գործազուրկների թվաքանակի տեսակարար կշիռը տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թվաքանակում կազմել է 7,9%:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում գործազուրկ է դարձել ևս 88 հազար մարդ, և սեպտեմբերի 30-ի դրությամբ գործազուրկների թիվը Մեծ Բրիտանիայում կազմել է շուրջ 2,47 մլն մարդ: