
GENERAL MOTORS-Ը ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋ ԻՐԵՆ ՍՆԱՆԿ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ
Ինչպես հայտնում է The Washington Post թերթը` ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը կհայտարարի իր սննկացման մասին արդեն հաջորդ շաբաթ: Ընկերության հետագա վերակառուցման համար կառավարությունը բյուջեից կտրամադրի 30 մլրդ դոլար: Հիշեցնեք, որ General Motors ընկերության սննկացման հնարավորությունը ԱՄՆ կառավարությունը քննարկել էր դեռևս 2008թ. դեկտեմբեր ամսին և General Motors ընկերությանը ժամանակ էր տրվել մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը սննկացման հայցով դիմել դատարան:
Նշենք, որ 2008թ. տվյալներով General Motors ընկերության կրած վնասը կազմել է 30,9 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 17,3%-ով և կազմել 149 մլրդ դոլար: