ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ԴՐԱԿԱՆ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 43%-ՈՎ
Գերմանիայի ազգային վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Գերմանիան արտահանել է 8,1 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ավելի շատ ապրանքներ, քան ներմուծել է, ինչի արդյունքում հաշվետու ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ Գերմանիայի առևտրի դրական պակասուրդը կրճատվել է 43%-ով: Հրապարակած տվյալների համաձայն այս ցուցանիշի անկումը մեծապես պայմանավորված է վերջին չորս ամիսների ընթացքում արտահանման ծավալների շարունակական կրճատմամբ:
Նշենք, որ օգոստոս ամսվա ընթացքում արտահանումը Գերմանիայում կրճատվել է 20%-ով, իսկ ներմուծումը` 19,3%-ով: