
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է
Գերմանական Ifo հետազոտական ինստիտուտը հրապարակել է իր ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում սեպտեմբերի համեմատությամբ գործարար ակտիվության ինդեքսը Գերմանիայում աճել է 0.6 կետով և կազմել 91.9 կետ: Սեպտեմբեր ամսվա արդյունքներով ինդեքսը սահմանվել էր 91.3 կետ մակարդակում:
Նշենք, որ գործարար ակտիվության ինդեքսի հաշվարկման գործընթացը ենթադրում է տնտեսության ընթացիկ և սպասվելիք իրավիճակների մասին հարցումների անցկացում գերմանական 7 հազար առաջատար ընկերություններում: